Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր այցելել է Դելի՝ առաջ մղելու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Կիևի մոտեցումները և ամրապնդելու կապերը Հնդկաստանի հետ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջերս հեռախոսազրույցներ էր ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։
Ուկրաինան ձգտում է համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ, առանց Ռուսաստանի, խաղաղության գագաթաժողով անցկացնել՝ խաղաղության իր պլանը ընդունելու համար։ Այն ենթադրում է ռուսական ուժերի դուրս բերում Ուկրաինայի տարածքից։
Հնդկաստանը ավանդաբար ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ, ձեռնպահ է մնում քննադատել Մոսկվային Ուկրաինա ներխուժելու համար և ռեկորդային մակարդակի է հասցրել ռուսական նավթ գնելու ծավալները։