Մատչելիության հղումներ

Վարդենուտցիները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը


Վարդենուտցիները փակել են Երևան-Ապարան ճանապարհը, 24-ը հունիսի, 2024թ․
Վարդենուտցիները փակել են Երևան-Ապարան ճանապարհը, 24-ը հունիսի, 2024թ․

Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը։

«Ազատության» հետ զրույցում նրանք ասացին, որ դեմ են գյուղի հողատարածքներից 110 հեկտարը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացին:

Նրանց խոսքով՝ Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր ու ֆերմաներ կառուցող «Ռիդ» ընկերությունն իրենց արոտավայրերի համար չնչին փոխհատուցում է առաջարկում՝ 1 քառակուսի մետրի համար 345 դրամ: Մինչդեռ, ըստ գյուղացիներից մեկի, անկախ գնահատմամբ, մեկ քառակուսի մետրն ավելի քան 3 հազար դրամ է։

Ավելի քան երկու ժամ ճանապարհը փակ պահելուց հետո վարդենուտցիներն այն բացեցին՝ վարչապետի հետ հանդիպման պայմանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG