Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ, Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել է իր կողմից 80 զոհի մասին։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին վերադարձրեց 156 զինծառայողի մարմին։