Մատչելիության հղումներ

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներ են


Ուկրաինայում հունիսի 2-ին էներգետիկ համակարգում տիրող ծանր իրավիճակի ֆոնին էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվել, հայտնում է «Ուկրեներգո»-ի մամուլի ծառայությունը։

«Ցավոք սրտի, ռուսական հրթիռակոծությունից հետո էներգետիկ համակարգում ծանր իրավիճակը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունն ի սկզբանե տեղեկացրել էր Կիևի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին։ Ավելի ուշ պարզաբանել է, որ ամբողջ օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ կլինեն ամբողջ Ուկրաինայի կենցաղային և արդյունաբերական սպառողների համար, բացառությամբ Վոլինի, Անդրկարպատյան և Լվովի շրջանների։

Հունիսի 1-ի գիշերը ռուսական բանակը կրկին հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG