Վանաձորի համայնքապետարանի հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնն այսօր էլ թափուր մնաց։ 5 պետերից միայն այս բաժնի դեպքում էր, որ մրցույթ կար, երկու թեկնածու էին դիմել։ Մեկը՝ բաժնի պետի պաշտոնակատար Գեղանի Հակոբյանը, դուրս էր մնացել հենց առաջին փուլից, մյուսը՝ Հերմինե Զարմանյանն այսօր չհաղթահարեց անցողիկ շեմը։
Մրցութային հանձնաժողովը նվազագույն միավոր տվեց Զարմանյանին, առաջին՝ գրավոր փուլում առավելագույն 100 միավոր ստացած թեկնածուն բողոքարկեց արդյունքները։ Կարծում է՝ մրցույթի ընթացքում խախտվել է հավասարության ու անաչառության սկզբունքը։
Մրցույթի կազմակերպիչները հակադարձում են՝ իրենց փոխարեն համակարգիչն է ընտրում ամեն մասնակցին տրվող հարցերը։
Մանրամասները՝ տեսանյութում