Մատչելիության հղումներ

Վաղ առավոտից Քննչականը ձերբակալում է հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցներին


Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ, Երևան, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․
Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ, Երևան, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․

Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեն ձերբակալում է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցներին։

Քննչականից «Ազատության»-ը միայն փոխանցեցին, որ ձերբակալություններն իրականացվում են խուլիգանություն հոդվածի շրջանակում։

«Ազատությա»-ն հետ զրույցում ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց առնվազն երկուսի մասին, որոնց քննչականն արդեն մեղադրանք է առաջադրել խմբակային խուլիգանության հոդվածով։ Մելիքյանի տվյալներով՝ առնվազն 10 ձերբակալության մասին տեղեկություններ են ստացել։

Առավոտյան ձերբակալված, ապա ազատ արձակված 73-ամյա մեղադրյալ Տիգրան Սարիբեկյանի փաստաբանն ընդգծեց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իրավապահներն իրենց են ներկայացրել մի տեսագրություն, որտեղ տարեց տղամարդը նռնակի պայթյունից շփոթվում է, կռանում է, ինչ-որ իր է վերցնում ու նետում։

Ոստիկանությունն ԱԺ-ի մոտ լուսաձայնային նռնակներ է կիրառում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ հենց այս դրվագն է Քննչականը որակել խուլիգանություն, այն էլ խմբակային, այնինչ այդ արարքով ծերունին ոչ մեկին չի վնասել։ Ավելին, ըստ փաստաբանի, նռնակից ծերունու ականջն է վնասվել։

Քննչականը դիմել է դատարան՝ Սարիբեկյանին տնային կալանքի ենթարկելու համար։

Իրավապահներն ընդգծում են, որ ամեն ինչ անում են բացառապես օրենքի սահմաններում։

Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։

Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG