Մատչելիության հղումներ

Amnesty International-ը կոչ է անում Երևանին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները


Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիառում ցուցարարների նկատմամաբ, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիառում ցուցարարների նկատմամաբ, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․

Amnesty International-ը կոչ է անում Հայատանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները։

«Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ կերպով հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ պնդումներն այն մասին, որ ոստիկանությունը կարող էր կիրառած լիներ անհարկի կամ չափից դուրս ուժ», - արձագանքելով հունիսի 12-ի ընդդիմության բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև բազմաթիվ վիրավորումների և ձերբակալությունների հանգեցրած կոշտ բախումների մասին հաղորդագրություններին՝ հայտարարել է հեղինակավոր կառույցի՝ Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։

Ոստիկանությունն ԱԺ-ի մոտ լուսաձայնային նռնակներ է կիրառում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Միջազգային հեղինակավոր կառույցն ընդգծում է՝ «իշխանությունների արձագանքը ցույցերին, նույնիսկ եթե դրանք վերածվում են բռնության, պետք է խստորեն համապատասխանի մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրությանը և չափանիշներին»։

«Ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,- հայտարարել է Amnesty International-ը։

Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։

Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG