ՆԱՏՕ-ն ավելի մեծ դեր կստանձնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների համակարգման գործում, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Այդ ջանքերը ՆԱՏՕ-ին չեն դարձնում հակամարտության կողմ, այն կուժեղացնի մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնապաշտպանությանը»,- ընդգծել է նա Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
Կրեմլն ավելի վաղ հայտարարել է՝ Ուկրաինային զենք մատակարարող արևմտյան երկրները պարտավոր են գիտակցել, որ Ռուսաստանը կարող է, իր հերթին, զենք տրամադրել Արևմուտքի թշնամի երկրներին: