Մատչելիության հղումներ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը մահացել է. ԱՆ


Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, «Ազատությանը» փոխանցեցին Առողջապահության նախարարությունից։

Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։

Օրերս Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ քաղաքացի էր տուժել:

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության, hրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, ծառայությունների մատուցումը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG