Մատչելիության հղումներ

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների․ ՀՀ ԱԳՆ


Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյան, ար
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյան, ար

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Այսօր խորհրդարանում 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Մինսկն այսօր արձագանքել է Փաշինյանին և հիշեցրել բելառուս ընդդիմադիրների հետ հայաստանցի պաշտոնյաների շփումների մասին։

«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի» ,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։

Դիվանագետը շեշտել է, որ Մինսկը չի միջամտում Երևանի ներքին գործերին, նույնն էլ ակնկալում էր Հայաստանի իշխանություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG