Մատչելիության հղումներ

Երևանը «չի տեսել» Անկարայի քայլերը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ


Ռուբինյան-Քըլըչ հանդիպում Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ․
Ռուբինյան-Քըլըչ հանդիպում Վիեննայում, 1-ը հուլիսի, 2022թ․

Երևանը չի տեսել Անկարայի կողմից քայլեր երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հայ-թուրքական կարգավորման հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Ռուբեն Ռուբինյանը։

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սեյդար Քըլըչը 2022-ին հուլիսին Վիեննայում պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը, սակայն, դեռ փակ է։

Ռուբինյանն այսօր շեշտեց՝ հայկական կողմը բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել, ավարտել է։

«Անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածութան իրագորման ուղղությամբ», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպումն այս տարվա փետրվարի վերջին էր՝ Անթալիայում, Ռուբինյանը խոստովանեց՝ պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել։ Ըստ ԱԺ փոխնախագահի, նոր հանդիպման պայմանավորվածություն կա, սակայն ժամկետի ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։

Քըլըչն Անթալիայում առաջարկել էր հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Իր հերթին Ռուբինյանը նշել էր, որ այդ հարցը կարող է քննարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG