Մատչելիության հղումներ

Հինգ պետություն համալրում է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամների կազմը


ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, Նյու Յորք, արխիվ
ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, Նյու Յորք, արխիվ

Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին նախօրեին երկու տարի ժամկետով ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ։

Նորընտիր անդամներն իրենց նոր պարտականություններին կանցնեն 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ լիազորությունները կավարտվեն 2026 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նորընտիր անդամները կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական մյուս հինգ անդամներն են Ալժիրը, Գայանան, Մոզամբիկը, Կորեայի Հանրապետությունը և Սլովենիան:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը: Այդ հինգ պետություններից յուրաքանչյուրն ունի Անվտանգությամն խորհրդի բանաձևերի վրա վետո սահմանելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG