Մատչելիության հղումներ

«Իրենք ինչո՞ւ են անհանգստացած՝ շարժումը մարում է, չի մարում»․ Բագրատ սրբազանի արձագանքը իշխանություններին


Բագրատ Գալստանյան, Արայիկ Հարությունյան
Բագրատ Գալստանյան, Արայիկ Հարությունյան

«Իրենք ինչո՞ւ են անհանգստացած՝ շարժումը մարում է, չի մարում, իրենց ի՞նչ գործն է»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն՝ արձագանքելով իշխանականների հայտարարություններին։

Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր ասել, թե, իր համոզմամբ, Բագրատ սրբազանի շարժումը մարում է՝ վկայակոչելով իր քաղաքական փորձառությունն ու այն ընթացքը, որ ինքը տեսնում է: «Շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում», - ասել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Բագրատ արքեպիսկոպոսն այսօր արձագանքեց․ - «Ասել եմ չէ՝ ո՛չ կնսագրություն ունեն, ո՛չ խելք: Աստված, որ մարդուն պատժում է, խելքը ձեռքից առնում է»։

Բագրատ սրբազանն այսօր շարժման օրակարգից չխոսեց՝ միայն ասաց, որ երթ են անում Երևանում։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Կիրանցից սահմանազատումը կասեցնելու պահանջով մայիսի 9-ին երթով հասավ Երևան, ապա վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։ Շարժումը անհնազանդության ակցիաներ է անում Երևանում։

Ընդդիմադիր այս շարժման վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանն է։ Նա դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից հայտնել են, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է եկեղեցական ծառայությունը։

Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա։ Ասում են՝ չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը: Հիշեցնում են՝ 2021-ին խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով, նոր իշխանություն կարող է ձևավորվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG