Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն այսօր դիմեց շարժման բոլոր աջակիցներին, այդ թվում՝ քաղաքական ուժերին` տեսանելի մասնակցային պատասխանատվություն ստանձնել։
«Հստակ կամ տեսանելի մասնակցային պատասխանատվություն ամեն մեկդ ձեր բաժնով ստանձնում եք, կամ հայտարարեք, որ կապ չունեք այս ամեն ինչի հետ», - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեկոյան քննարկման ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ելույթ ունեցավ նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հայտնելով, որ ուրբաթ օրը Արտգործնախարարության շենքի մոտից ձերբակալված 27 քաղաքացի դեռ անազատության մեջ է գտնվում։
Քննչական կոմիտեն նրանց կասկածում է առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։
- Ընդդիմադիր այս շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Նա դիմել է Վեհափառին սառեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Մայր Աթոռից հայտնել են, որ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը։
- Շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները Երևանում։ Երեկ հանրահավաք էր հրավիրել Գյումրիում։
- Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։