Մատչելիության հղումներ

Հույս ունենք սեղմ ժամկետներում վերականգնել երկաթուղու աշխատանքը. մարզպետ


Աղետի գոտում շարունակվում են լայնածավալ աշխատանքները, այսօր հայտնեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

«Երկաթուղու վերականգնման ուղղությամբ ևս մեծ թափով աշխատանքներ են ընթանում «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցների ու կառավարության աջակցությամբ, երկուստեք համագործակցում ենք։ Բավականին դրական պատկեր ունենք, և հույս ունենք, որ ավելի սեղմ ժամկետներում կարող ենք վերականգնել երկաթուղու աշխատանքը», - նշեց մարզպետը։

Դեբեդի հեղեղը ջրել է նաև երկաթուղային բեռնափոխադրումները։ «Հարավկովկասյան երկաթուղու» գծերը 8 տեղում վնասվել են, 2.5 կիլոմետր երկայնքով, 4 էլեկտրակայան է հեղեղվել, մինչև 40 սյուն գետը քշել, տարել է։

Ընդհանուր աղետի գոտում վնասների, խնդիրների լուծման վերջնական, ինչպես նաև բնակարաններ վերադառնալու ժամկետ պաշտոնյան այսօրվա ասուլիսին չնշեց։

  • Աղետի գոտու մարդկանց կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան: Հեղեղից 6 օր անց տուժած բնակիչներն առայժմ հրատապ օգնություն են ստանում՝ սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ:
  • Չորս հոգու մահվան պատճառ դարձած ջրհեղեղը դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել։ Աղետից մեկ շաբաթ անց 7 բնակավայրերի հետ կապող դեռ երթևեկելի կամուրջ չկա, դրա փոխարեն ժամանակավոր հետիոտնային կամրջակ է գործում։

XS
SM
MD
LG