Մատչելիության հղումներ

Միրզոյանի հետ ՔՊ խմբակցության հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը


Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից
Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:

Միրզոյանի և իշխանական խմբակցության հանդիպումը նախապես ծրագրված էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG