Մատչելիության հղումներ

Բաքուն ու Իսլամաբադը քննարկում են Անկարայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի ամրապնդումը


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Պակիստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր ընդունել է այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ադրեբջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ոլորտներում:

«Նշվել է, որ բոլոր ոլորտներում Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը հատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի երեք երկրների տարածաշրջանային և գլոբալ դիրքերի ամրապնդմանը», - ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG