Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցերը Հայաստանի ներքին գործն է. Զախարովա


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան երևանյան բողոքի ցույցերը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ: Այդ մասին այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ», - նշել է դիվանագետը։

«Մեր կողմից մենք նպատակ ունենք զարգացնել այն շատ բարեկամական, լիարյուն կապերը Հայաստանի ժողովրդի հետ, որոնք, ի թիվս այլ բաների, դրսևորվում են, ինչպես այսօր ասացի, իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք տրամադրում ենք ակնթարթորեն, երբ հարևան պետությունը դժվարության մեջ է հայտնվում», - ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG