Մատչելիության հղումներ

Ախթալայի փլուզված կամրջի փոխարեն կառուցվում է հետիոտնային կամուրջ


Ախթալայի փլուզված կամրջի փոխարեն կառուցվում է հետիոտնային կամուրջ, որը կապ կապահովի մեկուսացած 7 գյուղերի հետ՝ Ճոճկան, Շամլուղ, Ախթալա, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Բենդիկ:

Տեղում պատասխանատուներն ասում են, որ մինչև այսօր երեկոյան կամուրջն արդեն պատրաստ կլինի:

Գետի մակարդակը նվազելուց հետո արդեն տեսանելի է կամուրջը. այն փլուզվել է մասնակի: Փլուզված հատվածում երկաթե կոնստրուկցիայով հետիոտնային անցում է կառուցվում:

Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG