Մատչելիության հղումներ

Թբիլիսիում Իսրայելի դեսպանին զարմացրել է Կոբախիձեի մասնակցությունը Ռայիսիի հուղարկավորությանը


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և մյուս զոհված պաշտոնյաների հուղարկավորությանը, Թեհրան, 22-ը մայիսի, 2024թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և մյուս զոհված պաշտոնյաների հուղարկավորությանը, Թեհրան, 22-ը մայիսի, 2024թ.

Թբիլիսիում Իսրայելի դեսպանը զարմանք է հայտնել Իրանի նախագահի հուղարկավորությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայության կապակցությամբ:

«Ինձ զարմացրել է, որ Իրանի նախագահի և արտգործնախարարի թաղման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետն ու արտգործնախարարը», - Interpressnews գործակալությանն ասել է դեսպան Հադաս Մեյցադը։

Պաշտոնական Թբիլիսին դեռևս չի արձագանքել Իսրայելի դեսպանի հայտարարությանը:

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի , արտգործնախարարի և մյուս պատշոնյաների հուղարկավորությանը մասնակցել են նաև Հայաստանի, Ադրբեջանի վարչապետերը, ՌԴ Պետդումայի խոսնակը, Բելառուսի վարչապետը, Տաջիկստանի, Թունիսի նախագահները, Իրաքի, Պակիստանի, Կատարի վարչապետերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG