Մատչելիության հղումներ

Մոսկվան ցանկանում է «Թալիբան»-ը դուրս բերել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից


Աֆղանստանի ԱԳ նախարար Ամիր Խան Մութաքին ընդունում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովին, Քաբուլ, 23-ը ապրիլի, 2024թ.
Աֆղանստանի ԱԳ նախարար Ամիր Խան Մութաքին ընդունում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովին, Քաբուլ, 23-ը ապրիլի, 2024թ.

Ռուսաստանի արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները զեկուցել են նախագահ Պուտինին, որ 2021 թվականից Աֆղանստանը կառավարող «Թալիբան» շարժումը կարելի է հեռացնել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիական երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը։

«Թալիբան»-ը Աֆղանստանի իրական իշխանությունն է, և մենք չենք կարող դա անտեսել», - մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ այսօր Տաշքենդում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի Գերագույն դատարանը «Թալիբան»-ը ահաբեկչական կառույց էր ճանաչել 2003 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG