Մատչելիության հղումներ

Վրացական խորհրդարանը քննարկում է նախագահի վետոն հաղթահարելու հարցը


Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի հանրահավաք խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, մայիս, 2024թ.
Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի հանրահավաք խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, մայիս, 2024թ.

Վրացական խորհրդարանում մեկնարկել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դրված վետոյի հաղթահարման շուրջ քննարկումները։

Առաջինն այս հարցը քննարկվել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում, որի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել վետոյի հաղթահարմանը։ «Հանձնաժողովում վետոն հաղթահարված է, հարցը այսպիսով փակված է», - հայտարարել է այս կառույցի ղեկավար Անրի Օհանաշվիլին։

Վաղն արդեն նախագահական վետոյի հաղթահարման հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում։

Նախագահ Զուրաբիշվիլին վիճահարույց օրինագիծը վետոյի էր ենթարկել մայիսի 18-ին։

XS
SM
MD
LG