Մատչելիության հղումներ

Միջազգային քրեական դատարանը կարող է Իսրայելի վարչապետի ձերբակալության օրդեր հրապարակել


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը այսօր հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման երեք ղեկավարների ձերբակալության օրդեր հրապարակելու հայց է ներկայացրել։

Խանի խոսքով՝ Իսրայելի ղեկավարները, ինչպես նաև ծայրահեղական «Համաս»-ի առաջնորդներ Յահյա Սինվարը, Իսմաիլ Հանիյան և Մոհամադ Իբրահիմ Ալ-Մասրին «պատասխանատու են Իսրայելի և Պաղեստին պետության Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցանքների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG