Երեկ Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։
Ըստ հայկական կողմի՝ Սիմոնյանը Ժնևում է՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին։ Գաֆարովայի հետ հանդիպումն էլ կայացել է հենց կազմակերպության միջնորդությամբ։
Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնևում հանդիպել են նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմեը հայտարարել էին, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Հանդիպումից օրեր անց Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում հայտարարեց, որ Գաֆարովայի հետ ամենայն հավանականությամբ մայիսին ևս մեկ անգամ կհանդիպեն՝ նշելով, որ մարտի 22-ի հանդիպմանը քննարկել են նաև Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։