Ուկրաինայի պատգամավորներին խորհուրդ է տրվել այսօր խուսափել կառավարական հատվածից, Գերագույն Ռադայի նիստը չեղարկվել է, հաղորդում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պատգամավորները հաղորդագրություն են ստացել, որում նախազգուշացվում է կառավարական հատվածի հրթիռակոծման վտանգի մասին։
Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունները: