Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ պնդմամբ՝ ռուսական զորքը գյուղեր է գրավել Զապորոժիեի ու Խարկովի շրջաններում


Ուկրաինա - Խարկովում ռուսական զինուժի հարվածներից հետո, 15-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինա - Խարկովում ռուսական զինուժի հարվածներից հետո, 15-ը մայիսի, 2024թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական զորքը գրավել է Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո և Խարկովի մարզի Գլուբոկոյե ու Լուկյանցի գյուղերը։

«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի շրջանի Գլուբոկոյե և Լուկյանցի բնակավայրերը, ինչպես նաև առաջացել են դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր», - ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Խարկովի ուղղությամբ՝ Լուկյանցևի և Վոլչանսկի շրջաններում, ուկրաինական զորքերը նահանջել են՝ փրկելու զինվորականների կյանքը և խուսափելու կորուստներից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունում Վոլչանսկում ստեղծված իրավիճակի մասին չի հաղորդվում:

Կիևն առայժմ չի արձագանքել ուկրաինական նոր տարածքների գրավման մասին Մոսկվայի պնդումներին:

XS
SM
MD
LG