Մատչելիության հղումներ

«Պետականակործան նպատակներ». իշխանություն-եկեղեցի առճակատումը նոր շերտեր է ստանում


Մայր Աթոռի մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը և իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը
Մայր Աթոռի մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը և իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը

Եկեղեցին չլիներ, Արսեն Թորոսյանը հունարենով կամ ասորերենով էր ստատուս գրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանն այսպես է արձագանքում Մայր Աթոռի մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Իշխանության ներկայացուցիչը գրել էր՝ «ծանր բաժին է հասել մեր ժողովրդին. պետք է 1700-ամյա առասպել վերջնական ու հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով»։ Ըստ Թորոսյանի՝ եկեղեցու իրական նպատակն իր ներքին ու արտաքին խմբակային շահի համար Հայաստանի պետականությունը զոհաբերելն է։

«Ժողովուրդը պետք է վերջնական գնահատական տա այդ կառույցին ու նրա պետականակործան նպատակներին», - գրել է իշխանական պատգամավորը։

Տեր Արարատ քահանան հիշում է դեպքեր, երբ Մայր Աթոռի հոգևորականներն են թիրախավորվել, բայց եկեղեցին որպես ինստիտուտ թիրախավորել՝ ոչ, չի հիշում։

Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ Հայոց եկեղեցին միշտ սեփական դերը փորձել է մեծացնել, մրցակցել է պետության հետ, փորձել է ազդել, երբեմն գերազանցել, տեղ-տեղ փոխարինել է պետությանը՝ ուզած-չուզած։ Բայց, պետականության կործանման նպատակ, ըստ ազգագրագետի, չի եղել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG