Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է, ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օրենսդիրի շենքի մոտ հավաքը դուրս է եկել «Ժողովների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից և կրում է բռնի բնույթ։
«Ազատության» «Էխո Կավկազա» նախագծի փոխանցմամբ՝ ավելի վաղ ցուցարարները վնասել էին խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթյա պաշտպանիչ պատնեշը։
Ձերբակալվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Անվտանգության ուժերը ցուցարարներին ամբողջությամբ հեռացրել են խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքից։
Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը: