Մատչելիության հղումներ

Պուտինի խոսնակը հաստատում է, որ ռուս զինվորականները դուրս կգան Հայաստանի որոշ մարզերից


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հաստատել է՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները համաձայնել են, որ ռուսական զինվորականներն ու սահմանապահները դուրս են գալու Հայաստանի որոշ մարզերից։

«Իսկապես, կապված պայմանների փոփոխության հետ՝ Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը», - պետական РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը, հավելելով, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի սահմանին։

Երեկ երեկոյան Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որը մոտավորապես մեկ ժամ է տևել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG