Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ը չի ներխուժի երկու երկրների միջև գործընթացի մեջ․ ԵԱՀԿ գործող նախագահը՝ Արցախի հարցի մասին


ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը Երևանում ասուլիսի ժամանակ, 13-ը մայիսի, 2024թ․
ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը Երևանում ասուլիսի ժամանակ, 13-ը մայիսի, 2024թ․

ԵԱՀԿ-ը պատասխանատու դերակատար չէ, որպեսզի «ներխուժի» երկու երկրների միջև ընթացող գործընթացի մեջ, այսօր Երևանում հայտարարեց կազմակերպության գործող նախագահ Յան Բորգը։

«Այդ պատճառով մենք հարգում ենք երկու երկրների դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ», - հավելեց Բորգը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ-ը փակել է արցախյան հարցը, եթե ոչ՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձն իրենց հայրենիք։

Ի դեպ, արցախցիներն այսօր մի լրագրողի օգնությամբ նամակ էին ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և Հայաստանի արտգործնախարարին՝ բարձրացնելով Արցախ վերադառնալու հարցը։ Յան Բորգն ասաց, թե սիրով կվերցնի այն։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG