Մատչելիության հղումներ

Գերմանական դատարանն ընդդիմադիր կուսակցությունը «ժողովրդավարության համար վտանգավոր ուժ» է որակել


Գերմանիա - «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ բողոքի հանրահավաք Քյոլնում, փետրվար, 2024թ.
Գերմանիա - «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ բողոքի հանրահավաք Քյոլնում, փետրվար, 2024թ.

Գերմանիայի Գերագույն վարչական դատարանն այսօր Մյունստեր քաղաքում կայացած նիստի ընթացքում աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը «ժողովրդավարության համար վտանգավոր ուժ» է որակել։

Դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի 2022 թվականին կայացրած վճիռը, որով դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում, 77 պատգամավորներով մեծությամբ չորրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը «ծայրահեղական կազմակերպություն» էր հռչակվել։

Գերմանական օրենսդրության համաձայն՝ դատարանի նման վճիռը երկրի հատուկ ծառայություններին կուսակցության անդամներին օրինական հիմունքներով գաղտնալսելու իրավունքով է օժտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG