Մատչելիության հղումներ

Գերմանիայում շուրջ 200 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել ծայրահեղ աջ ԱԳՀ կուսակցության դեմ


Շաբաթ օրը Գերմանիայում շուրջ 200 հազար մարդ, մեծ մասը՝ Բեռլինում, դուրս է եկել փողոցներ ընդդեմ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության։ Սա համազգային ցույցերի արդեն չորրորդ շաբաթն է:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Մայնցում, Դրեզդենում, Հանովերում՝ ի նշան ԱԳՀ-ին հանրային ուժեղ աջակցության առիթով աճող տագնապի, հաղորդում է Reuters-ը։

«Էյզենախում, Համբուրգում կամ Բեռլինում. երկրի փոքր և մեծ քաղաքներում շատ քաղաքացիներ հավաքվում են՝ ընդդեմ մոռացության, ատելության և թշնամության հրահրման», - գրել է կանցլեր Օլաֆ Շոլցը X-ում:

Բողոքի ցույցերը հաջորդում են անցյալ ամիս հրապարակված հաղորդմանը, թե կուսակցության երկու բարձրաստիճան անդամներ մասնակցել են օտարազգի քաղաքացիների զանգվածային արտաքսման ծրագրերի քննարկմանը: ԱԳՀ-ն հերքել է դա, ասելով, որ այդ առաջարկը չի արտացոլում կուսակցության քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG