Մատչելիության հղումներ

Ավելի քան 4 հազար բնակիչ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզից


Ավելի քան 4 հազար բնակիչ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզի հյուսիսային շրջաններից, որտեղ վերջին օրերին սրվել են ռազմական գործողությունները, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Մեկ մարդ զոհվել է կիրակի առավոտյան շրջանի հյուսիսում գտնվող Վոլչանսկ քաղաքի ռուսական գնդակոծության հետևանքով։ Բացի այդ, օդային հարվածից հետո ավերված տան փլատակների տակ կնոջ դի է հայտնաբերվել։

Վոլչանսկի և Խարկովի մարզի մի շարք այլ տարածքների վրա հարվածները ռուսական զորքերի կողմից մայիսի 10-ին կտրուկ ակտիվացել են։

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատում է, որ մարտեր են ընթանում Խարկովի մարզում, սակայն մանրամասներ չի հայտնում։ Ուկրաինական Խորտիցայի հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել այն շրջաններում, որտեղ ուկրաինական զորքերի դիրքեր չեն եղել։

Ծանր մարտեր են ընթանում նաև Դոնեցկի շրջանի ճակատում, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել դեպի Չասով Յար և Ավդեևկայի արևմուտք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG