Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունները շարունակում են ակտիվ մասնակցել Ղարաբաղի վերականգնողական աշխատանքներին․ թուրք դեսպան


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Շուշիում, 15-ը հունիսի, 2021թ․
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Շուշիում, 15-ը հունիսի, 2021թ․

«Թուրքիան մասնակցում է Ղարաբաղի վերականգնողական աշխատանքներին բոլոր ուղղություններով և թուրքական ընկերությունները հետագա ծրագրերում էլ կշարունակեն իրենց մասնակցությունը»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչին։

Թուրք պաշտոնյան թուրք-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնալով՝ «մեկ ազգ մեկ պետություն» բնորոշումն է տվել և նշել, որ այդ հայեցակարգի ճարտարապետները՝ Հեյդար Ալիևն (Ադրբեջանի նախկին նախագահ, խմբ․) ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն են (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր խմբ․), «որոնց ժառանգորդներն էլ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն են»։

Ալիևի վարչակազմին չենթարկվող մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ պարզել են, որ Ղարաբաղում իրականացվող շինարարական մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Հորադիզ-Աղբանդ մոտ 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Ադրբեջանի կառավարությունը վստահել է թուրքական մի ընկերության՝ Kalyon-ին, որի սեփականատերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մտերիմներից է։

Այդ նախագծիր իրականացման համար Ադրբեջանի նախագահի հրամանով հատկացվել է շուրջ 184 միլիոն դոլար, գրել է AbzasMedia-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG