Մատչելիության հղումներ

«Թուրքական ընկերությունները շուրջ 50 ծրագիր են իրականացնում ազատագրված տարածքներում»․ Ասադով


Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով, արխիվ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով, արխիվ

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո նոր հնարավորություններ են բացվել Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության համար, ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողովի ժամանակ։

«Ներկայումս ազատագրված տարածքներում մեծ թափ են ստացել վերականգնման և վերակառուցման աշխատանքները, և եղբայրական Թուրքիայի ընկերություններն ակտիվորեն մասնակցում են այդ աշխատանքներին», - ասել է Ասադովը՝ շեշտելով, որ ավելի քան 20 թուրքական ընկերություններ այդ տարածքներում շուրջ 50 նախագիծ են իրականացնում և այդ նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիարդ դոլար:

Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ինչպես Թուրքիան է Ադրբեջանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, այնպես էլ Ադրբեջանն է եղել և մնում Թուրքիայի կողքին։ Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ մեկ անգամ չէ հայտարարել, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար»։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Բաքուն էլ «պատմական մեծ նվաճում է» որակել դեկլարացիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG