Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան


«Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ

«Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի՝ մեծ հաշվով, լավ չեմ հասկանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը մտադիր է գնալ երկխոսության հրապարակի հետ:

Դիտարկմանը, որ Հանրապետության հրապարակը սակավամարդ չէ, և կարող են ինչ-ինչ գործողություններ, նստացույց և այլն հաջորդել, եթե հրաժարականի պահանջը չկատարվի, Ալեքսանյանն արձագանքեց. - «Դե, կարող են, միշտ էլ, իմ տպավորությամբ, ինչքան ես հասկացա՝ Հայրենիքի փրկության շարժման, Դիմադրության շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև՝ նույն քանակով, ամենայն հարգանքով իրենց սահմանադրական իրավունքը իրագործող բոլոր քաղաքացիների նկատմամբ, հավաքված է, շատ լավ: Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ թե չորրորդ շարժումն են անում, իրենց սահմանադրական իրավունքն է մեծ հաշվով»:

«Մի խոսքով՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ», - այս դիտարկմանն էլ իշխող կուսակցության ներկայացուցիչն արձագանքեց. - «Ես իրավասու չեմ վարչապետի անունից ոչինչ հայտարարել, բայց ես նորից եմ ասում՝ առհասարակ նման երևույթ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն են, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, էլի, մեծ հաշվով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG