Մատչելիության հղումներ

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը:

Օրերս Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր. - «Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։ Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կուտակվել են խնդիրներ, որոնք մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը»:

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր մեկնել 2023-ի դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG