Ռուսաստանը կառերեսվի կիբերհարձակման հետևանքներին, որոնք ենթադրաբար իրականացրել է նրա ռազմական հետախուզության հետ կապված խումբը, ուրբաթ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
2023 թվականի հունվարին Բեռլինը հայտարարեց, որ ռուս ակտիվիստ հաքերները ոչնչացրել են մի քանի գերմանական կայքեր՝ ի պատասխան Ուկրաինա տանկեր ուղարկելու որոշմանը։
«Այժմ մենք կարող ենք հստակորեն վերագրել անցյալ տարվա հարձակումը ռուսական APT28 խմբավորմանը, որը վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության ծառայության կողմից»,- ասել է Բերբոքը, - «Այլ կերպ ասած՝ ռուսական պետական հաքերները հարձակվել են Գերմանիայի վրա կիբերտարածության մեջ», - ավելացրել է նախարարը։
Նա շեշտել է, որ սա միանգամայն անընդունելի է և անհետևանք չի մնա։
Մարտին գերմանական կիբերանվտանգության գործակալությունը և Google-ի Alphabet-ի համար աշխատող հետազոտողներն ասել էին, որ APT29 կոչվող խումբը թիրախավորել է գերմանական մի քանի քաղաքական կուսակցությունների ցանցեր՝ տվյալներ գողանալու համար:
Գերմանիան արևմտյան երկրների թվում է, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում, և նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին ասել է, որ երկու երկրների միջև կապերը հիմնականում սառեցված են: