Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել


ԱՄՆ - Ոստիկանները փորձում են քանդել են Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողների բարիկադները, 2-ը մայիսի, 2024թ․
ԱՄՆ - Ոստիկանները փորձում են քանդել են Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողների բարիկադները, 2-ը մայիսի, 2024թ․

Միացյալ Նահանգներում ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ցրել է բազմաթիվ անհնազանդ, պաղեստինամետ ցուցարարների մի քանի բուհերում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, հաղորդում է Reuters-ը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը սոցցանցերում հայտնել է, որ 210 հոգի ձերբակալվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, և հարյուրավորը՝ այլ բուհերում գիշերը և հինգշաբթի օրը:

Հինգշաբթի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանները սկսել էին քանդել ուսանողների ստեղծած բարիկադները։ Ուսանողները պնդել էին` անվտանգության ուժերն իրենց ահաբեկելու նպատակով լուսաձայնային նռնակներ ու ռետինե գնդակներ են կիրառել։ Տեսանյութերը ցույց են տալիս, որ ուսանողները փորձել են դիմադրել ոստիկաններին, նրանց վրա կրակմարիչներից փրփուր են արձակել։

ԱՄՆ-ի մի շարք առաջատար համալսարաններում Պաղեստինին աջակցելու զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։ Ոստիկանությունը նախօրեին ուժ էր կիրառել նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկացիներն իրավունք ունեն բողոքելու, բայց ոչ բռնություն սանձազերծելու:

«Գույքի ոչնչացումը խաղաղ բողոք չէ», - ասել է նա Սպիտակ տանը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG