Հինգշաբթի վաղ առավոտյան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանները սկսել են քանդել ուսանողների ստեղծած բարիկադները։ Ուսանողների ասելով` անվտանգության ուժերն իրենց ահաբեկելու նպատակով լուսաձայնային նռնակներ ու ռետինե գնդակներ են կիրառել։ Տեսանյութերը ցույց են տալիս, որ ուսանողները փորձել են դիմադրել ոստիկաններին, նրանց վրա կրակմարիչներից փրփուր են արձակել։
ԱՄՆ-ի մի շարք առաջատար համալսարաններում Պաղեստինին աջակցելու զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։ Ոստիկանությունը նախօրեին ուժ էր կիրառել նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։