Մայիսի լույս 2-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։
Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տուժել է 14 մարդ։
Հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ "Новой почты"-ի պահեստները, տարածքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները չեն տուժել։
Վերջին շրջանում Ուկրաինայի իշխանությունները գրեթե ամեն օր հաղորդում են Օդեսայի վրա հարձակումների մասին։ Երեկ հաղորդվեց կենտրոնի հրթիռակոծման մասին։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Եվս երեքը վիրավորվել են։