Մատչելիության հղումներ

Ցույցերի ֆոնին՝ Վրաստանի խորհրդարանն ապրիլի 29-ին սահմանափակել է առցանց լրատվամիջոցների մուտքը


«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցերի ֆոնին՝ առցանց և տպագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թույլատրվի ներկա լինել Վրաստանի խորհրդարանի ապրիլի 29-ի լիագումար նիստին։

Օրենքն այժմ երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Վրաստանի խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։

Նիստը հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Խորհրդարանում կրկին գործում է անվտանգության դեղին մակարդակ՝ շենքում թույլատրված են միայն հեռուստատեսային խմբերը, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ապատեղեկատվություն է անվանել լուրը, թե «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի նիստին այսօր՝ «Վրացական երազանքի» կողմնակիցների հանրահավաքի օրը։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է ապրիլի 17-ին։

Երեկ մոտ 20 հազար մարդ կրկին դուրս էր եկել մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներ՝ դեմ արտահայտվելու օրինագծին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG