Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցության պատգամավորին բերման են ենթարկել


Սքրինշոթ՝ «24News»-ի էջից
Սքրինշոթ՝ «24News»-ի էջից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց։ Նա այս պահին ոստիկանության Հրազդանի բաժնում է, «Ազատության» հետ զրույցում հաստատեց պատգամավորը։

«Իրենք գիտեին, որ ես պատգամավոր եմ, հերթական ապօրինությունն էր բռնապետական երկրում։ Ինձ բռնի ուժով նստացրեցին մեքենա, ծառայության ներկայացուցչից փորձում էի պարզել՝ ով է բացելու այն ճանապարհը, որ թուրքերն են փակել։ Ոստիկանին դուր չեկավ հրեց ու նստեցրեցին մեքենա ու հիմա ես Հրազդանի ոստիկանության բաժանմունքում եմ», - ասաց պատգամավորը։

Քաղաքացիները փակել են Հրազդան-Երևան ճանապարհը, Արթուր Խաչատրյանն էլ այնտեղ էր, ոստիկանները քաղաքացիներին քաշքշելով հեռացնում էին ճանապարհից, պատգամավորին էլ նստեցրին ոստիկանական մեքենա։

«Ինքնաբուխ ակցիա էր, անցնում էինք, քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքներն էին ներկայացնում», - նշեց Արթուր Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG