Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ մայիսին ծրագրում է այցելել Չինաստան, հաղորդում է «Կոմերսնատ»-ը՝ նշելով, որ այցի օրը Պուտինը չի հստակեցրել։
«Ես պլանավորում եմ այցելել Չինաստան մայիսին»,- ասել է Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում։
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի այցը Չինաստան հաստատել էր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահը վերջին անգամ Չինաստանում էր 2023-ի հոկտեմբերին՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակներում։ Սա Պուտինի 18-րդ այցն էր Չինաստան նախագահի պաշտոնում։