ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած առարկություններից հետո պատրաստվում է շաբաթ օրը քվեարկության դնել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու օրինագիծը։
Հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները վերջապես համաձայնության են եկել Ուկրաինային, Իսրայելին և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին աջակցելու համար 95 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացնելու օրինագծի շուրջ։
Ուկրաինայի համար նախատեսված է ավելի քան 60 միլիարդ դոլար։