Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարում է, որ ձերբակալել է տղամարդուն, ով սպառնացել էր պայթեցնել իրեն Փարիզում Իրանի հյուպատոսարանում։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։
Le Parisien թերթը, վկայակոչելով մի քանի ականատեսների, գրում է, որ տղամարդը հյուպատոսարանի շենքում հայտարարել է, թե ցանկանում է վրեժ լուծել իր եղբոր մահվան համար։