Մատչելիության հղումներ

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը բավարարել է Սամվել Վարդանյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը


Սամվել Վարդանյան
Սամվել Վարդանյան

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով ձերբակալված Սամվել Վարդանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, դատարանը Վարդանյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, ինչպես նաև 7 մլն դրամ գրավ։

Երեկ Քննչական կոմիտեում Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով՝ չնայած ի սկզբանե քրեական վարույթը միայն խուլիգանության հոդվածով էր նախաձեռնվել:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ օրերս տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատագամվորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։

Իրավապահները պատճառաբանել էին, թե հանցանքի մասին հաղորդում չէին ստացել, հետևաբար այս մասով գործ չէր հարուցվել։ Երեկ Մելիքյանը տեղեկացրեց, որ խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում է տվել, իսկ Քննչական կոմիտեում ուսումնասիրում են խոշտանգման հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG