Մատչելիության հղումներ

Վիճահարույց օրինագիծն այսօր մտնում է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստ


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը այսօր կդրվի խորհրդարանի լիագումար նիստին։

Նա որոշում էր ընդունել ապրիլի 15-ին և 16-ին արգելել օն-լայն լրատվամիջոցների լրագրողների մուտքը խորհրդարան։ Այդ կապակցությամբ Պապուաշվիլին այսօր ասել է, թե մամուլի հավատարմագրումը լրագրողական գործունեություն իրականացնելու, այլ ոչ թե խորհրդարում իրենց քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու համար է։

«Ինտերնետ լրատվամիջոցների լրագրողների քանակը մի քանի տասնյակ է և բոլորը գալիս են այստեղ իրենց բողոքը հայտնելու համար։ Նրանք կարող են իրենց բողոքը հրապարակավ հայտնել դրսում, բայց շենքի ներսում դա լրագրության էթիկայի խախտում է»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ երեկ 14 մարդ է բերման ենթարկվել։ Բողոքի այս ֆոնին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երեկ հաստատեց օրենքի նախագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG