Մատչելիության հղումներ

Իրանը 3 օր առաջ զգուշացրել է տարածաշրջանային դաշնակիցներին հարձակմասին մասին. ԱԳ նախարար


Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանի տարածաշրջանային դաշնակիցները նախապես տեղեկացված են եղել Իսրայելի վրա օդային հարձակումների մասին։

«Մենք, բնականաբար, օպերացիայից 72 ժամ առաջ տեղեկացրել ենք տարածաշրջանի մեր ընկերներին, որ Իրանի պատասխանը՝ օրինական պաշտպանության ձևով, միանշանակ է և հաստատ», - իրանական ISNA լրատվական գործակալությանն ասել է Ամիր Աբդոլլահիանը։

Պարզ չէ, թե արդյոք Իրանի դաշնակիցները տեղեկացված են եղել հարձակման ճշգրիտ ժամանակի մասին: Նաև չի նշվում, թե որ երկրներն են ինֆորմացվել:

Reuters-ը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին, հաղորդում է, որ Թեհրանը նախապես տեղեկացրել է Անկարային Իսրայելի դեմ ծրագրվող գործողության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG