Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում:
«Ռուսական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է իր խստիվ դատապարտումը Դամասկոսում Իրանի հյուպատոսական գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Զրույցի ընթացքում նշվել է, որ դիվանագիտական և հյուպատոսական նշանակության կառույցների անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, և դրանց թիրախավորումն անընդունելի է:
Արտգործնախարարները հաստատել են հանձնառությունը միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրների համակարգման բարձր մակարդակի պահպանմանը։